Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Վաչե Գաբրիելյան. Օպտիմալացման չգնալ միայն աշխատատեղերը չկրճատելու պատճառով՝ սխալ է

Վաչե Գաբրիելյան. Օպտիմալացման չգնալ միայն աշխատատեղերը չկրճատելու պատճառով՝ սխալ է
20.10.2016 | 16:01

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ կառավարության առաջարկած օպտիմալացումն անհրաժեշտ է։ Ըստ նրա՝ օպտիմալացումը հնարավորություն կընձեռի միևնույն ծառայությունը ստանալ ավելի մատչելի գնով, ուստի սխալ է չգնալ օպտիմալացման միայն աշխատատեղերը չկրճատելու պատճառով։


ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետը նշեց, որ սխալ է առաջնորդվել մոտեցմամբ, որ եթե տվյալ ձեռնարկությունը ապահովում է զբաղվածություն, ուրեմն պետք է չկրճատել։ «Աշխատատեղերի կրճատման հարցն անընդհատ կա։ Բայց ի՞նչ եք կարծում, պետությունը միշտ պիտի մատուցի վատ ծառայություններ, միայն որովհետև պիտի ապահովի զբաղվածությու՞ն։ Դա լավագույն ճանապարհը չէ», - ասաց նա։

Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որ կառավարությունը պետական ապարատի միջոցով քաղաքացիներին մատուցի ծառայություններ, որոնք որակյալ են և ոչ թանկարժեք։ Այդ պարագայում պետք է սկսել մտածել հնարավորինս օպտիմալացման մասին և, եթե հնարավոր է, մի շարք ծառայություններ քիչ փողի դիմաց ստանալ, պետք է գնալ այդ ճանապարհով

Դիտվել է՝ 3550

Մեկնաբանություններ